Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Կիսա»- ն նպատակ չընդունենք

«Կիսա»- ն նպատակ չընդունենք
16.01.2024 | 22:43

Կիսազզվում եմ, կիսազզվանք, կիսակարոտ, կիսաերկիր, կիսակույս, կիսասուրբ, կիսաապաշխար, կիսախոստովանող և այլն։

Հարմար չէ «կիսա»-ն ոչ մեր անձերի, ոչ մեր երկրի և ոչ էլ մեր փրկության համար։

Աստծուն ամբողջական նվիրվել է պետք և ոչ թե կիսով չափ։

«Կամ ծառը բարի դարձրեք ու պտուղը բարի, կամ չար և պտուղը չար, որովհետև պտղից է ծառը ճանաչվում»,- - ասաց Հիսուս Քրիստոս։

Տիրոջով մեզ ու մեր ժողովրդին՝ լրիվ ու լիասիրտ դարձ մաղթենք։

Տա՛ Աստված։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ